Կարևոր իրադարձություններ

Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

28 Հունիս, 2021 21:32
Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

«Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են»,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին