Կարևոր իրադարձություններ

Մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհը կարող է բախվել կորոնավիրուսի նոր ալիքի հետ. ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է

28 Հունիս, 2021 21:05
Մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհը կարող է բախվել կորոնավիրուսի նոր ալիքի հետ. ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է

Մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհը կարող է բախվել կորոնավիրուսի նոր ալիքի հետ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Դրա պատճառը կլինի նոր «դելտա» շտամը, որն արդեն հայտնաբերվել է 92 երկրներում: ԱՀԿ-ն համարում է, որ այս շտամը ամենավարակիչն է կորոնավիրուսի բոլոր տեսակների մեջ:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ «դելտան» կարող է դառնալ գերիշխող շտամը եվրոպական երկրներում երկու-չորս շաբաթվա ընթացքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին