Կարևոր իրադարձություններ

Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

28 Հունիս, 2021 20:40
Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց որևէ պայմանների։ Սխերմերսը այս մասին ասաց է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվենսա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի»,- ասաց Սխերմերսը։

Նիդերլանդների դեսպանը նաև անդրադարձավ Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակին»՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է, ինչը նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումն է։ Դեսպանը շոկային է համարում պուրակի բացումը և գտնում է, որ այն չի նպաստում խաղաղությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին