Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. կա 2 զոհ, 4 վիրավոր

28 Հունիս, 2021 19:56
Գեղարքունիքի մարզում ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. կա 2 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հազորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  2 հոգի տեղում մահացել են,  4 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին