Կարևոր իրադարձություններ

Եվրամիության խորհուրդը Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր

28 Հունիս, 2021 18:50
Եվրամիության խորհուրդը Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր

Եվրամիությունը Ուկրաինայի և Հայաստանի հետ կձևակերպի միասնական օդային տարածքի համաձայնագիր: Որոշումը կայացվել է Եվրամիության անդամ երկրների նախարարների կողմից հունիսի 28-ին:

Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, Եվրամիությունը պատրաստ է ստորագրել ավիացիոն չորս կարևոր համաձայնագրեր և ամրապնդել քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Բացի Ուկրաինայից և Հայաստանից, Եվրամիությունը համանման համաձայնագիր կստորագրի Կատարի և Թունիսի հետ: 

Եվրամիությունը հուսով է, որ միասնական ավիացիոն տարածքի համաձայնագիրը Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ հնարավորություններ կտա թռչել Եվրամիություն, ինչպես նաև կնպաստի օդային ճանապարհորդության մրցակցության բարձրացմանը, ինչը կարող է հանգեցնել ավելի էժան տոմսերի:

Ենթադրում են, որ չորս համաձայնագիրը կստորագրվի 2021 թվականի աշնանը: Մինչ այդ բոլոր չորս երկրների հետ համաձայնագիրը ժամանակավոր կլինի:

 

Լրահոս

Դիտել ավելին