Կարևոր իրադարձություններ

Անհետ կորածների հարազատները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

28 Հունիս, 2021 16:41
Անհետ կորածների հարազատները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Անհետ կորածների ծնողներն ու հարազատները հանդիպում էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու գերիների, անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էին ծնողները։ Այս մասին հայտնում է A1plus.am-ը։

Անհայտ կորած 20-ամյա զինծառայողի մորեղբայր Եղիշե Զաքունցը նշեց, որ իրենք առաջարկել էին, որ հանձնաժողովում ներգրավված լինեին երեք ծնող, Կառավարության երեք ներկայացուցիչ և միջնորդ մարդ՝ Բորիս Ավագյանը, սակայն վարչապետը հրաժարվել է այդ գաղափարից։

«Ես չեմ տեսնում իմաստ հանձնաժողով ստեղծել, որը պետք է արդյունավետ չլինի։ Եթե Կառավարությունն ինչ-որ մի բան կարող էր անել, մինչև հիմա կարող էր անել և մեր ներգրավվումն այնտեղ եթե օգուտ պետք է չտա, արդյունք չունի։ Առաջարկեցի, որ կմտածենք։ Բացի այդ, մենք մոտ 30 մարդ ենք այսօր, բայց կա ևս 230 ծնող, որ իրենց կարծիքն էլ պետք է հաշվի առնել», - ասաց Զաքունցը։

Նա նշեց, որ անհայտ կորած զինծառայողների շատ ծնողներ կասկածներ ունեն, որ իրենց տղաները գերեվարված են․ «Կան փաստեր, բայց չեն ապացուցվում։ Անհայտ կորածների ծնողներն իհարկե մտածում են, որ մեծամասնությունը գերեվարված են և կան ռազվեդկաների թվեր, որ մեզ հույս է տալիս՝ տղաները գերեվարված են»։

Գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանը նշեց, որ ցավալին այն է, որ հանդիպման ընթացքում ռացիոնալ զրույց չի ստեղծվել և ծնողները դուրս են եկել դժգոհ, հրաժարվել են այս պահին հանձնաժողով ստեղծել առանց իր ներկայության․ «Եթե Կառավարությունը չի ուզում համագործակցել, ես ծնողներին կարող եմ հուշել, որ սպասեն՝ երբ կկազմավորվի Ազգային ժողովը, դիմեն և ստեղծեն պատգամավորական հանձնաժողով»։

 

Լրահոս

Դիտել ավելին