Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը

28 Հունիս, 2021 16:32
Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը

Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։ Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։ Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։ Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր` քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին