Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա էլեկտրաէներգիայով․ ԱՀ ՏԿԵՆ

28 Հունիս, 2021 15:37
Արցախի Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա էլեկտրաէներգիայով․ ԱՀ ՏԿԵՆ

Արցախի Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա, որակյալ և անխափան էլեկտրաէներգիայով։

Այս մասին հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Մինչև 44-օրյա պատերազմը Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումն իրականացվում էր 110/35/10 կՎ լարման «Շուշի» Ե/կ-ից «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ով:

Պատերազմի հետևանքով «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի զգալի հատվածներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը հնարավոր չէ վերականգնել հասկանալի պատճառներով:

Էլեկտրասնուցումը ժամանակավոր վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կառուցելու երեք ուղղություններով 10 կՎ ՕԳ-եր, որը կապահովեր որակի ցածր ցուցանիշներով էլեկտրաէներգիա:

Խնդրին արմատական լուծում տալու , ինչպես նաև շրջանում հուսալի, անխափան և որակյալ էլեկտրաէներգիա ապահովելու նպատակով կառուցվել է 41 կմ երկարությամբ «Մարտունի» 35 կՎ նոր ՕԳ, որը սնվում է 110/35/10 կՎ լարման «Ստեփանակերտ» Ե/կ-ից: Կարմիր Շուկա ենթաշրջանի էլեկտրասնուցումը վերականգնելու համար կառուցվել է 15 կմ երկարությամբ «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի հատվածը, որը սնվում է «Մարտունի» 35/10 կՎ լարման Ե/կ-ից»։

Լրահոս

Դիտել ավելին