Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը ավազակային հարձակում է գործել վարկային կազմակերպության գրասենյակի վրա

28 Հունիս, 2021 14:28
Անհայտ անձը ավազակային հարձակում է գործել վարկային կազմակերպության գրասենյակի վրա

Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած  ոստիկանները պարզել են, որ մի քաղաքացի՝ բժշկական դիմակով դեմքը փակած, գլխարկով, զենքի նմանվող առարկայով մտել է նշված կազմակերպություն, զենքը պահել աշխատակցի ուղղությամբ և գումար հափշտակել, ապա դիմել փախուստի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին