Կարևոր իրադարձություններ

Մատաղիսի ուղղությամբ կշարունակվեն աճյունների որոնողական աշխատանքները

28 Հունիս, 2021 13:03
Մատաղիսի ուղղությամբ կշարունակվեն աճյունների որոնողական աշխատանքները

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում է Մատաղիսի ուղղությամբ։ 

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ 

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն` տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին