Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Էջմիածնում, տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

28 Հունիս, 2021 00:10
Պայթյուն Էջմիածնում, տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» թաղամասի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում, հատակի վրա, բերանքսիվայր, հայտնաբերել են տղամարդու դի:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Գևորգ Ա․-ն էր, իսկ վիրավորը՝ Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան 33 տան բնակիչ, 33-ամյա Ռուբեն Պ․-ն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ տան հյուրասենյակում նռնակ է պայթեցվել, ինչի հետևանքով էլ Գ. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ռ. Պապոյանը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Լրահոս

Դիտել ավելին