Կարևոր իրադարձություններ

«Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

27 Հունիս, 2021 23:50
«Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունիսի 27-ին՝ ժամը 20։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում գտնվող «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է բուսածածկույթ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին։ Այրվում է մոտ 4 հա բուսածածկ տարածք։v

 

Լրահոս

Դիտել ավելին