Կարևոր իրադարձություններ

Գառնի գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

27 Հունիս, 2021 22:00
Գառնի գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Հունիսի 27-ին, ժամը 13:51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի աղբանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին