Կարևոր իրադարձություններ

Վեճ, ծեծկռտուք ու դանակահարություն. Արամուսից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

27 Հունիս, 2021 18:49
Վեճ, ծեծկռտուք ու դանակահարություն. Արամուսից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության  փաստով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 

Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում  «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության  Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ   «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների  բազմաթիվ սալջարդենր»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա  Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է  ընկել:

Կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է  ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի  ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի  կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել  մի քաղաքացի:

Պարզվել է, նա էլ Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է:

Բժիշկները ոստիկաններինու  քննիչներին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Մինչ բժիշիկները պայքարում էին նրանց կյանքի համար, իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի  կենտրոնական փողոցում գտնվող  մշակույթի տան մոտ  անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ  դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա:

 

Լրահոս

Դիտել ավելին