Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

27 Հունիս, 2021 18:04
Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։

 

Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։

Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ, երեք պարտիա էլ ավարտել էր ոչ-ոքի:

Նշենք՝ Կարլսենը մրցաշարի կազմակերպիչներից մեկն է։ Goldmoney Asian Rapid-ի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն է: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ:

Լրահոս

Դիտել ավելին