Կարևոր իրադարձություններ

«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է. 100 պատանիներ հայրենիքում են

27 Հունիս, 2021 17:24
«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է. 100 պատանիներ հայրենիքում են

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ առաջին երեք օրերին 8 երկրից ժամանած 100 սփյուռքահայ պատանիները եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև սկսել մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին փուլի մասնակիցներն այցելել են մի շարք կրթական հաստատություններ՝ ԹՈՒՄՈ, «Այբ» դպրոց և Հայաստանի ամերիկյան համալսարանևս:
 

Լրահոս

Դիտել ավելին