Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

27 Հունիս, 2021 15:33
Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր որոշում կայացրեց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ տեղի չեն ունեցել, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: ԿԸՀ նիստում որոշումը ընդունվեց միաձայն։

ԿԸՀ-ում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ստացվել է 4 դիմում, որոնցից մեկը ներկայացված է եղել սահմանված ժամկետների խախտմամբ։ Ընտրական Օրենսգրքով սահմանված ժամկետներում ներկայացված դիմումները ներկայացված են եղել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից և քննվել են այս 3 դիմումները:

Լրահոս

Դիտել ավելին