Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» դաշինքը, ԿԸՀ ներկայացրած իր դիմումում մի շարք մանիպուլացիաներ է անում․ Իոաննիսյան

27 Հունիս, 2021 14:34
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
«Հայաստան» դաշինքը, ԿԸՀ ներկայացրած իր դիմումում մի շարք մանիպուլացիաներ է անում․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը գրել է․
 
«Հայաստան» դաշինքը, ԿԸՀ ներկայացրած իր դիմումում, մի շարք մանիպուլացիաներ է անում։ Մասնավորապես`
 
1. Հղում անելով տեղական ու միջազգային դիտորդների վրա ասում են, թե ընտրակաշառք է բաժանվել (և ուրեմն ընտրությունները վատն էին)... Բայց չեն ասում, որ դիտորդների զեկույցներում գրված է, որ ընտրակաշառքը հենց «Հայաստան» դաշինքն է բաժանում։
 
2. Խոսելով որոշ թվերի փոփոխության մասին` այն վերագրում են վերահաշվարկին ու, էքստրապոլացնելով ողջ հանրապետության վրա, ասում են, թե 20.000 ձայն կեղծվել է։ Բայց «Հայաստան» դաշինքին շատ լավ հայտնի է, որ հենց միմիայն այդ մի քանի տեղամասերում են եղել սխալ թվեր (որոնց հանրագումարը ներքին հակասություն է ունեցել) և որ դրանք բացվել են «Անկախ դիտորդի» առաջարկով։ Մյուս տեղամասերում թվերը բռնում էին։
 
3. Խոսելով ընտրողների ցուցակում գաղտնի պահվող 10 հազարից ավել անձանց մասին «Հայաստան» դաշինքից լռում են, որ խոսքը զինվորքկանների մասին է, ում տվյալները, բնականաբար, գաղտնի են։ Ավելին, այս մարդիկ պահանջում են հրապարակել զինվորականների քվեարկությամբ տեղամասերի ցանկը, ինչի գաղտնիությունը ևս նշված է օրենքով` հասկանալի տրամաբանությամբ։
 
4. Խոսելով ընտրողների գրանցման սարքերի կողմից ընտրողների արձնագրերը չկարդալու դեպքերի առատությունից, «Հայաստան» դաշինքում լռում են, որ այդ դեպքերը ռեկորդային քիչ են։ Օրինակ` 2017-ի ընտրություններին նման դեպքերը ավելի քան երկու անգամ ավել էին այս ընտրություններից։

 

Լրահոս

Դիտել ավելին