Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած

27 Հունիս, 2021 13:19
Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած

Հունիսի 27-ին, ժամը 10:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes»  մակնիշի  ավ­տոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատ­վածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին