Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ

26 Հունիս, 2021 22:51
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ

Հունիսի 26-ին, ժամը 18։41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևորը արգելափակվել են ներսում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Լ․ Մ․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Լրահոս

Դիտել ավելին