Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Արտաբույնք գյուղի Հոստուն թաղամասում տուն է այրվել

26 Հունիս, 2021 19:30
Արտաբույնք գյուղի Հոստուն թաղամասում տուն է այրվել

Հունիսի 26-ին, ժամը 14։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաբույնք գյուղի Հոստուն թաղամասում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաբույնք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են տան և օժանդակ շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 170 քմ)։

Լրահոս

Դիտել ավելին