Կարևոր իրադարձություններ

Հարավային Կովկասն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի. Ավստրիայի ԱԳ նախարար

26 Հունիս, 2021 19:07
Հարավային Կովկասն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի. Ավստրիայի ԱԳ նախարար

Հարավային Կովկասն այս պահին հասարակությունների միջև վստահության մեծ կարիք ունի: Այդ մասին Վրաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը: 

«Մեր նպատակն էր հասկանալ, թե ինչ միջոցներով է հնարավոր կառուցել վստահություն: Այս այցը վերահաստատեց այն, ինչ արդեն գիտեինք՝ վստահությունն ամենակարևոր ռեսուրսն է, որի կարիքն ունի տարածաշրջանը, և որի պակասը կա: Մեր նպատակն է ցանել այդ վստահության սերմերը: Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած վերքերը դեռ բաց են, սակայն մենք կարիք ունենք ապաքինման գործընթացի: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են, որ այդ գործընթացի կարիքն իսկապես կա, և նրանք ունեն գործընկերների կարիք՝ գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է հնարավոր ամեն կերպ աջակցել»,- ասել է Շալլենբերգը: 

Նա նշել է, որ իրենք բարձր են գնահատում այս հարցում Վրաստանի դերակատարումը, որի միջնորդությամբ հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին