Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի արտգործնախարար

26 Հունիս, 2021 18:08
ԵՄ-ն պետք է ստանձնի դերակատարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման հարցում. Լիտվայի արտգործնախարար

Եվրամիությունն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն երկրներին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: Այս մասին Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը՝ ամփոփելով Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ տարածաշրջան այցի արդյունքները, գրում է «Արմենպրես»-ը: 

«Այցը լավ ժամանակաշրջան էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի մասին, մենք պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»,- համոզմունք հայտնեց Լանդսբերգիսը:

Նա հուսով է, որ վերջերս նաև Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակություն ունենալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին