Կարևոր իրադարձություններ

Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել

26 Հունիս, 2021 17:27
Ավտովթար՝ Երևանում. Porsche Cayenne-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։45-ի սահմաններում Դավիթ Մալյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարե պարսպին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան   և տեղափոխել անվտանգ վայր։ ԱԻՆ-ը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին