Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Երևանում, վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.

26 Հունիս, 2021 16:26
Մահվան ելքով ավտովթար-վրաերթ՝ Երևանում, վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.

Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 14։25-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։ Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Թադևոսյանն ու Արգիշտի Հարությունյանը։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին