Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Սուբսիդավորման ծրագրերից օգտվողների շրջանակը կավելանա

26 Հունիս, 2021 15:16
Սուբսիդավորման ծրագրերից օգտվողների շրջանակը կավելանա

ՀՀ կառավարությունը ընդունել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնելու մասին որոշում: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում թարմ պտուղբանջարեղենի իրացման, այդ թվում՝ արտահանման համար, ինչպես նաև շինշիլայի մթերումներ (գնումներ) կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերելու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ։

 

Լրահոս

Դիտել ավելին