Կարևոր իրադարձություններ

Մասիսի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

26 Հունիս, 2021 14:04
Մասիսի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Հունիսի 26-ին՝ ժամը 09:30-ին, Մասիս քաղաքի աղբավայրում վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար, 1 տրակտոր և 2 ջրի պոմպ։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին՝ ժամը 03:07-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհ: Պարզվել էր, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

 

Լրահոս

Դիտել ավելին