Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    560,5
    574,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

ՏԿԵ նախարարությունը՝ «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում

26 Հունիս, 2021 11:57
ՏԿԵ նախարարությունը՝ «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում

Հայկական-PR ամենամյա մրցանակաբաշխությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ընդգրկվել է «Տարվա պետական կառույց» անվանակարգի լավագույն եռյակում: Այս մասին գրված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։

 

Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Բացի «Տարվա պետական կառույց» անվանակարգից, մրցանակաբաշխությունն անցկացվել է 15 այլ անվանակարգերով՝ Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Լրահոս

Դիտել ավելին