Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

26 Հունիս, 2021 11:25
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Երեկ՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին