Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

26 Հունիս, 2021 09:30
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 26-ին, ժամը 00։01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բաժանարար արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը (Ն․ Չ․, ծնված 1989 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:  Բժիշկները Ս. Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները նաև ավտոմեքենայի վրայից հեռացրել են արգելապատնեշը:

Լրահոս

Դիտել ավելին