Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի այգում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

26 Հունիս, 2021 00:15
Ծիծեռնակաբերդի այգում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

Հունիսի 25-ին, ժամը 19։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Հրդեհը մարվել է ժամը 22։34-ին․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։ Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին