Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ նախարարության պարզաբանումը (տեսանյութ)

25 Հունիս, 2021 23:12
Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա․ նախարարության պարզաբանումը (տեսանյութ)

«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով»,- վստահեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ քիչ առաջ տարածած պարզաբանման տեքստում: 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, որ Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում:

«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին