Կարևոր իրադարձություններ

Էջմիածին-Արմավիր ճանապարհի խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ գրություններ կուղարկվեն ոստիկանություն,ԱԻՆ և ԲԸՏՄ

25 Հունիս, 2021 22:34
Էջմիածին-Արմավիր ճանապարհի խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ գրություններ կուղարկվեն ոստիկանություն,ԱԻՆ և ԲԸՏՄ

Ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվում Էջմիածին-Արմավիր` Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Արմավիրի մարզպետարան`դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

 

Այս մասին գրված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Հիշեցնենք, որ Մթնոլորտային օդի մասին ՀՀ օրենքի Հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:

Շնորհակալություն ենք հայտնում  ահազանգելու համար։

ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,-ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին