Կարևոր իրադարձություններ

Ռեստորանից համակարգիչ էր գողացել ու բռնվել. Գյումրիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

25 Հունիս, 2021 22:08
Ռեստորանից համակարգիչ էր գողացել ու բռնվել. Գյումրիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել:

 

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին:

Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք:
Գողոնը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին