Կարևոր իրադարձություններ

Մասիս քաղաքի աղբավայրում իրականացվում է հերթապահություն

25 Հունիս, 2021 21:50
Մասիս քաղաքի աղբավայրում իրականացվում է հերթապահություն

Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ աղբավայրում իրականացնում է հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին