Կարևոր իրադարձություններ

Բաքվում հայ ռազմագերիների գործով դատավարության ժամանակ Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել

25 Հունիս, 2021 21:23
Բաքվում հայ ռազմագերիների գործով դատավարության ժամանակ Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել

Բաքվում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատական գործընթացը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ 

Այսօրվա աղմկահարույց դատական նիստի ժամանակ դատավորը, դիմելով հայ ռազմագերիներին, հարցրել է` արդյոք որեւէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ: Վլադիմիր Հակոբյանը, որին իր ծառայակիցների հետ ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին Հայաստան վերադարձնել։

Մեղադրյալի աթոռին են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց նկատմամբ ադրբեջանական իշխանությունները ահաբեկչության եւ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ են ներկայացրել:Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատավարության ընթացքում, ամբաստանյալները կարող են դատապարտվել 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման:

Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո՝ դեկտեմբերի 16-ին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել 214 (ահաբեկչություն), 228 (զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում), 279 (անօրինական զինված խմբավորումների ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

 

Լրահոս

Դիտել ավելին