Կարևոր իրադարձություններ

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատի է տվել ՀՌՀ-ին

25 Հունիս, 2021 21:10
«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատի է տվել ՀՌՀ-ին

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատի է տվել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հ2-ը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՀՌՀ 04.06.2021թ. թիվ 93-Ա որոշումը:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել է Երեւան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին