Կարևոր իրադարձություններ

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է Վրաստանի միջնորդությունը հայ գերիների վերադարձի հարցում

25 Հունիս, 2021 20:57
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է Վրաստանի միջնորդությունը հայ գերիների վերադարձի հարցում

Մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել ամբողջ տարածաշրջանը։ Վրաստանի համար էական են խաղաղությունն ու կայունությունը հարևան երկրներում։

Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից պատրաստակամություն է հայտնել շարունակել գործել՝ ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։

 

Լրահոս

Դիտել ավելին