Կարևոր իրադարձություններ

Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք»-ի հայցը․ Արա Զոհրաբյան

25 Հունիս, 2021 19:36
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Վարչական դատարանը բավարարել է «Զարթոնք»-ի հայցը․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայցադիմում է8 ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Այսօր՝ 25.06.2021թ. ՀՀ վարչական դատարանը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/6861/05/21 գործով 17.06.2021թ. կայացված վճռով հաստատված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի) խախտումների առնչությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործիքակազմը չկիրառելը (անգործությունը):

Վարչական դատարանի վճռից հետևում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկեր պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները (հարկադրանքի, սպառնալիքների և ատելություն պարունակող) կանխելու ուղղությամբ, ինչը չի արել դրսևորելով անգործություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին