Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն՝ «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք քաղաքացու ներխուժման մասին

25 Հունիս, 2021 19:13
Քննչական կոմիտեն՝ «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք քաղաքացու ներխուժման մասին

2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից և հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսևորելով ակնհայտորեն անհավասարակշիռ  վարքագիծ: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված և հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որի ընթացքում նա իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին և ձախ ձեռքի դաստակին:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր. քաղաքացու անձնական խուզարկությամբ որևէ նյութ չի հայտնաբերվել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին