Կարևոր իրադարձություններ

Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

25 Հունիս, 2021 19:05
Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Երեկ՝ հունիսի 24-ին, Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 80-ամյա Գուրգեն Մազմանյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մազմանյանը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ օր առաջ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նա տեղափոխվել է Կոմիտասի շուկայի գետնանցումից , որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, աստիճաններից վայր էր ընկել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին