Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 25-ին հաստատել է Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:
Այն հրապարակվելու և ներկայացվելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ըստ աղբյուրի՝ նիստին ներկա էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության մեդիա վերլուծաբան Իվան Գոդարսկին: