Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

25 Հունիս, 2021 18:12
Հրդեհ՝ Երևանի հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

 

Լրահոս

Դիտել ավելին