Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

25 Հունիս, 2021 18:04
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին և Դավիթ Գևորգյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2021 թվականի հուլիսի 1-3-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին մասնակցելու համար:

2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին