Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ում ստորագրվել է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը

25 Հունիս, 2021 17:49
ՊԵԿ-ում ստորագրվել է էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը

Հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության միջև ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների միջև վստահված երրորդ կողմի մեխանիզմի կիրառմամբ անդրսահմանային առևտրի ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման պիլոտային ծրագրի իրականացման մասին» ճանապարհային քարտեզը:

Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Եգորիչևը: 

Ճանապարհային քարտեզի նպատակն է երկու պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում փոխհամագործակցության խորացումը՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Նախագծի գործարկմամբ երկու երկրների հարկ վճարողներին հնարավորություն կընձեռվի փոխադարձ առևտրի շրջանակում էլեկտրոնային եղանակով փոխանակվել հաշվարկային փաստաթղթերով։ 

Ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը թույլ կտա հետագայում կիրառել էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման հայ-ռուսական լավագույն փորձը Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ: Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության միջև գործակցությունը ամուր հիմք կհանդիսանա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև տեղեկությունների փոխանակման արդյունավետ ապահովման համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին