Կարևոր իրադարձություններ

Տեղամասերում, որտեղ եղել են կուտակումներ, «Հայաստան» դաշինքը ստացել է բարձր ձայներ․ Դանիել Իոաննիսյան

25 Հունիս, 2021 15:52
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Տեղամասերում, որտեղ եղել են կուտակումներ, «Հայաստան» դաշինքը ստացել է բարձր ձայներ․ Դանիել Իոաննիսյան
Այն տեղամասերում, որտեղ առավոտյան եղել են ընտրողների կուտակումներ` «Հայաստան» դաշինքը ստացել է միջինից էապես ավելի բարձր ձայներ։ Խոսքը ոչ թե մի քանի` այլ հարյուրավոր տեղամասերի մասին է։ Այսինքն, առավոտյան բերված ընտրողները, ըստ այդմ, հենց այդ դաշինքի կողմից են բերվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
 
«Նման պահվածք ցուցաբերած տասնյակ հազարավոր ընտրողները ազատ չեն եղել նույնիսկ որոշելու, թե որ ժամին են գալու քվեարկության։ Իրենց, հավանաբար, պարտադրել են գալ առավոտյան շուտ, որ տեսնեն, թե ով չեկավ ու «տասովշիկները» ժամանակ ունենան այդ մարդկանց բերելու համար։
 
Այս գծերը պետք է լինեին ուղիղին մոտ։ Ժամը 11-ին հաջորդող ժամերին դրանք ուղիղին մոտ են։ Բայց առավոտյան` ոչ։
203598186_10224345997934619_3435981209376265436_n.jpg (49 KB)
 
Առավոտյան միջին մասնակցությունը եղել է 12,2 տոկոս։ Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը առավոտյան եղել է անհավատալի 22 տոկոսից ավել` վերջում «Հայաստան» դաշինքը հավաքել է 30 տոկոսից ավել քվե։
 
Իսկ ահա այն տեղամասերում, որտեղ առավոտյան մասնակցությունը եղել է խելքին մոտ (10 տեկոսից պակաս)` «Հայաստան» դաշինքի ձայները վերջում եղել են 16 տոկոսից պակաս։
 
Այսինքն, այդ դաշինքի ընտրողների միջև 4 տոկոսը (կամ միջև 50 հազար ընտրող) հենց դրսևորել են այդ անբացատրելի (ավելի ճիշտ` բացատրվում է ապօրինի ազդեցությամբ) պահվածքը»,-գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին