Կարևոր իրադարձություններ

Փրկվել է հազվադեպ հիվանդություն ունեցող տղամարդու կյանքը

25 Հունիս, 2021 15:04
Փրկվել  է հազվադեպ  հիվանդություն ունեցող տղամարդու կյանքը

«Էրեբունի» ԲԿ-ում   փրկվել  է հազվադեպ  հանդիպող հիվանդությամբ տղամարդու կյանքը:

65-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում, ստամոքս-աղիքային սուր արյունահոսությամբ և անմիջապես հոսպիտալացվել  վերակենդանացման բաժանմունքում:

 3 տարի առաջ  հիվանդի մոտ ախտորոշվել էր աորտայի և նրա ճյուղերի օբլիտերացնող աթերոսկլերոզ, կատարվել  էր աորտո-զստային բիֆուրկացիոն ալլոշունտավորում: Տարեսկզբից, սակայն, սկսել էին պարբերաբար կրկնվող արյունահոսություններ, ախտորոշվել էր սակավարյունություն, հիպովոլեմիա, որոնց պատճառը   հնարավոր չէր եղել պարզել:

 «Էրեբունի» ԲԿ-ում հոսպիտալացումից հետո կատարվել են լաբորատոր-գործիքային մանրակրկիտ   հետազոտություններ: Պոլիօրգան անգիոգրաֆիկ համակարգչային շերտագրությամբ պարզվել  էր, որ առկա է  որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածի քրոնիկ շերտազատում,  աորտիտին բնորոշ պատկեր՝ հարպատային ազատ գազի առկայությամբ: Ախտորոշվել էր նաև  տասներկումատնյա աղու ստորին հորիզոնական հատվածի  հետին պատի դեֆեկտ:

Չնայած վերակենդանացման բաժանմունքում իրակացված   ինտենսիվ թերապիային՝ հիվանդի վիճակը չէր կարգավորվում: Վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ հրավիրվեց կոնսիլիում: Առաջատար մասնագետները, վերլուծելով   հետազոտությունների արդյունքները՝ ախտորոշվեցին  հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ աորտո-դուոդենալ խուղակ:

Հաշվի առնելով հազվագյուտ հիվանդության մեծ ռիսկերը՝ որոշվեց կատարել բացառիկ վիրահատություն:

Հիվանդի հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Նա ապաքինմամբ դուրս է գրվել վիրահատությունից  11օր անց՝ ապաքինմամբ: 

Այս մասին հայնում են  ԲԿ մամլո ծառայությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին