Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարության մասին

25 Հունիս, 2021 14:05
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարության մասին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են:

Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և ևս մեկ ապացույց այն բանի, որ Ադրբեջանն ակնհայտորեն անտեսում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Մինչև մենք աշխատանքներ ենք տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն չպետք է անհետևանք թողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որի համաձայն չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվին:

Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»:

 

Լրահոս

Դիտել ավելին