Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    577
    593

  • RUB

    6,67
    6,91

Կարևոր իրադարձություններ

 

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25 Հունիս, 2021 14:10
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 25-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։ Հունիսի 25-30-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունիսի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Լրահոս

Դիտել ավելին