Կարևոր իրադարձություններ

Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են

25 Հունիս, 2021 13:47
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԳՆ ԱԻՊԾ-ն։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Արդյունքների մասին ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին